Բրոնզեդարյան բացառիկ խեցեղեն է հայտնաբերվել Բերդ քաղաքում

Տավուշի մարզի Բերդ քաղաքի Եղիշեի փողոցում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է յուրահատուկ խեցեղեն, հայտնում է «ԱրթՆյուզ»-ը:
Բանվորները սովորական շինարարական աշխատանքների ընթացքում նկատել են հնադարյա առարկաներ և դիմել Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանին: Վերջինս րոպեների ընթացքում ժամանում է և բանվորների օգնությամբ հողի շերտից զգուշությամբ դուրս բերել բացառիկ խեցեղեն՝ 3 հատ անոթ, որոնցից մեկը՝ գրեթե ամբողջական ու հրաշագեղ զարդանախշերով:
Առաջիկա օրերին «Պահպանության ծառայությունը» վերականգնող հնագետների է գործուղելու Բերդ համայնք: Տեղանքն ուսումնասիրելուց հետո միայն պարզ կդառնա շինարարական աշխատանքների հետագա ընթացքը:
Մասնագետների նախնական գնահատմամբ՝ շինարարները պատահաբար «պեղել են» միջին բրոնզեդարյան դամբարան, անոթներից զատ երևացել են նաև մարդկային կմախքի մնացորդներ:


Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
175Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
76115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
48513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46612.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59510.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
77908.09.2026, 23:12