Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ոչ միայն չգիտեն` ինչ որակի ապրանք է գալիս, այլև՝ ինչ արժե տեղափոխումը, որքանով է ձեռնտու». Սևակ Հակոբյան

«Ոչ միայն չգիտեն` ինչ որակի ապրանք է գալիս, այլև՝ ինչ արժե տեղափոխումը, որքանով է ձեռնտու». Սևակ Հակոբյան
185
Այսօր, 21:06

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ադրբեջանի տարածքով բերված Ղազախական ցորենի թեման նոր զարգացումներ է ստանում, հիմա էլ որակին ավելանում է մեկ այլ հարց՝ նոր ուղղության նպատակահարմարությունը։ «Սպուտնիկ Արմենիա»-ն էկոնոմիկայի նախարարությանը հարցրել է՝ արդյո՞ք գնահատվել է Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրման արդյունավետությունը։ Լարսով կամ Սև ծովով տեղափոխո՞ւմն է ավելի էժան, թե՞ Ադրբեջանի տարածքով, երկաթուղով։ Պարզվել է, որ տեղեկություն չկա՝ ո՛չ տեղափոխման ժամկետների, ո՛չ ծախսերի նվազման վերաբերյալ։ Ասում են՝ ով բերել է՝ իրենց հարցրեք, այսինքն՝ Սամվել Ալեքսանյանից։
Ցանկացած կարևոր գործ սկսելիս, մանավանդ էս կարգի գովազդվող, կառավարությունը պարտավոր է ունենալ ռեալ հաշվարկ՝ ինչ արդյունք ու օգուտ է տալու։
Երբ ոգևորված Պապոյանին հարցրին՝ Ադրբեջանով տեղափոխելը կազդի՞ հացամթերքի գնի վրա, պատասխանեց՝ ինքարժեքը կիջնի, բայց գնի վրա այլ գործոններ էլ կարող են ազդել: Ասաց՝ մի փոքր համբերեք, կհասկանանք․ Պապոյանն անգամ չգիտեր, որ ալյուրի որակ չունի: Հիմա պարզվում է՝ լայն հաշվարկ չեն արել կամ արել են՝ արդյունքը հայտնելը ձեռք չի տալիս, հակասում է նախորդ ոգևորությանը։
Խնդիրը ցորենի կարգի մեջ չէ, խնդիրը կառավարության անտեղյակությունն է՝ ոչ միայն չգիտեր ինչ որակի ապրանք է գալիս, այլև՝ ինչ արժե տեղափոխումը, որքանով է ձեռնտու։ Սրանք ռուսական ցորենին այլընտրանք էին ուզում բերել, բայց ո՛չ որակով, ո՛չ տարանցման ուղղությամբ չեն կարողանում առավել որակ ապահովել։ ԱԽ քարտուղարն ասում էր՝ պետք է ցորենից անցնենք բրնձի, բայց հիմա դեռ միայն կարողացել են ապահովել կոմբիկերը։
Հետաքրքիր է՝ սրանք բոլո՞ր հաշվարկներն են այսպես անում․ Օրինակ՝ այդքան գովազդած «Խաղաղության խաչմերուկ» կոչվածի տակ ռեալ հաշվարկ կա՞, թե ինչ է տալու Հայաստանին, օգուտն ու վնասը, թե՞ էլի Ադրբեջանի տարածքով բերված ղազախական ցորենի նմանությամբ է»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան