Ուրբաթ, 21 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«10 տղամարդ քաղբանտարկյալ բանտից ազատ արձակած դատավորը երկարացնում է Լիդյայի բանտարկությունը». Ռուբեն Մելիքյան

«10 տղամարդ քաղբանտարկյալ բանտից ազատ արձակած դատավորը երկարացնում է Լիդյայի բանտարկությունը». Ռուբեն Մելիքյան
153
Երեկ, 22:36

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ոչ մի ձև չեմ տեղավորվում այն իրականության մեջ, որում նույն գործով տասը տղամարդ քաղբանտարկյալ բանտից ազատ արձակած դատավորը երկարացնում է Լիդյայի բանտարկությունը ևս երեք ամսով։ Խի՞, էլի, խի՞»:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող «Բագրատ Սրբազանի և 17 արդարների» անունն ստացած գործով դատական նիստին դատախազը միջնորդեց ևս 3 ամսով երկարաձգել մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը։ Դատարանը բավարարեց պահանջը:

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան