414 տարվա վաղեմության հայկական ջրհոր է հայտնաբերվել Ուկրաինայի Յազլովեց գյուղում

Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերվել է 414 տարվա վաղեմություն ունեցող եզակի հայկական հուշարձան։ Ինչպես հայտնել են Ուկրաինայի հայերի միությունից, հետազոտողները պատահաբար գտել են հայկական ջրհոր, որը կառուցվել է 1611 թվականին Յազլովեց գյուղում։
Սովորական քարաշեն աղբյուրի տեսք ունեցող կառուցվածքի մեծ մասն իրականում գտնվում է գետնի տակ, որտեղ իրականացված է բարդ հիդրոտեխնիկական համակարգ, որը ստեղծվել է հայ վարպետների կողմից XVII դարում։ Հզոր ակունքից եկող ջուրը նախ լցվում է ստորերկրյա ավազանի մեջ, ապա դուրս է գալիս մակերես։
Աղբյուրի պատին պահպանվել է լատիներեն և հայերեն արձանագրությամբ սալաքար․ «Սա կառուցեց հայ Հակոբը 1611 թվականին՝ հանուն հասարակության բարօրության։ Այս խաչը և աղբյուրը Հակոբի և նրա եղբոր Ստեփանի ձեռքի գործն են։ Աբրահամ քարագործ վարպետը իր աշխատանքը կատարել է մեծ նվիրվածությամբ»։
Սալիկի վերին մասում պատկերված է բացված թևերով արծիվ, որի տակ փորագրված է խաչ՝ բարդ բուսական զարդանախշով։
Հետազոտողները ենթադրում են, որ Յազլովեցում բնակվող հայ վարպետները նաև պատրաստել են տեղական եկեղեցու դարպասների և հին ամրոցի քանդակները։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
175Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
76115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
48513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46612.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59510.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
77908.09.2026, 23:12