20 տարի առաջ վերացվեցին Ջուղայի` կանգուն մնացած վերջին խաչքարերը

20 տարի առաջ՝ 2005 թվականին ադրբեջանական բանակի մի քանի տասնյակ զինվորականներ օրեր շարունակ ծանր մուրճերով կտոր-կտոր արեցին և բեռնատարներով Արաքս գետը լցրին Ջուղայի գերեզմանատան այն խաչքարերն ու տապանաքարերը, որոնք դեռևս կանգուն էին մնացել մինչ այդ արդեն սկսված ավերումներից հետո:

17-րդ դարում մոտ տաս հազարի հասնող խաչքարերից Ջուղայում 20-րդ դարի վերջին մնացել էին միայն երեք հազարը: 


2006 թվականի գարնանը «Պատերազմի և խաղաղության» ինտիտուտի լրագրող, ծագումով ադրբեջանցի Իդրակ Աբասովը այցելել է գերեզմանոց և գրել, որ այն ամբողջությամբ անհետացել է: 

Այսօր հայտնի է, որ խաչքարերի ոչնչացումից հետո հայկական գերեզմանոցի տեղում հրաձգարան է ստեղծվել։ Իսկ արբանյակից արված լուսանկարներից երևում է վեց մետրանոց տառերով հավաքված թուրքական հայրենասիրական կարգախոսը՝ «Ամեն ինչ հայրենիքի համար»։ Հսկա տառերը տեղակայվել են այնտեղ, որտեղ ժամանակին Ջուղայի հայկական գերեզմանոցի խաչքարերն էին։
Ջուղայի խաչքարերը ներկայացնում են 15-17-րդ դարերի խաչքարային մշակույթի խիստ եզակի երևույթ:
Խաչքարերի գերեզմանոցը ամենահսկայական հուշարձաններից մեկն էր, որը մնացել էր հայկական Ջուղայից:


Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
175Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
76115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
48513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46612.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59510.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
77908.09.2026, 23:12