Ուրբաթ, 21 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Եկեղեցու ներսից ճնշումներ կսկսվեն որոշ եպիսկոպոսների դեմ. «Ժողովուրդ»

Եկեղեցու ներսից ճնշումներ կսկսվեն որոշ եպիսկոպոսների դեմ. «Ժողովուրդ»
74
Այսօր, 09:00

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայ առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված քաղաքական ճնշումները ամեն օր նոր ձև և բովանդակություն են ստանում։
Ըստ կառավարական աղբյուրների՝ իշխանությունը համակարգված ձևով փորձում է գտնել եկեղեցու ներսում ներկայացուցիչների, ովքեր պատրաստ են համագործակցել իշխանության հետ և, անհրաժեշտության դեպքում, ներսից դեմ դուրս գալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։
Նույն աղբյուրների պնդմամբ՝ վարչապետ Փաշինյանին արդեն հաջողվել է հասնել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի լոյալությանը, և քննարկվում է առաջիկայում եպիսկոպոսաց ժողով հրավիրելու հարցը, որտեղ նպատակ կա փակ ձեւաչափով բարձրացնել նաև կաթողիկոսի թեման։
Սակայն, որպեսզի գործընթացը արտաքինից երեւա «օրինական» և «տրամաբանական», առաջին փուլով նախատեսվում է քննության առնել այն եպիսկոպոսների ու հոգևորականների հարցը, որոնց հասցեին ներսում հնչել կամ հնչում են կուսակրոնության կանոնները խախտելու, անձնական կյանքի վերաբերյալ կասկածներ։ Մի քանի հոգևորականներ արդեն հայտնվել են այս թիրախում, և, ինչպես վստահեցնում են աղբյուրները, հենց եկեղեցու ներսից են փորձելու նախաձեռնություն առաջ քաշել՝ նրանց ծառայությունը կասեցնելու օրակարգով»։