Ուրբաթ, 21 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Քո գեղեցկությունը կընդգծվեր ազգային տարազով»․ Արեգ Սավգուլյան

«Քո գեղեցկությունը կընդգծվեր ազգային տարազով»․ Արեգ Սավգուլյան
193
Այսօր, 17:06

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ողջ համացանցը միս ունիվերսալ մրցույթի մասնակից Փեգի Կարաբեկյանի զգեստն է քննարկում և դրա սիմվոլիկան։
Ամփոփում. օրինակ՝ գլխադիրը խորհրդանշում է Հայ առաքելական եկեղեցու ծաղրանքը, կիսաթև ուսադիրները՝ մարզահամերգային համալիրի թևերը, ճերմակ թղթե գառմոշկան կամ պմպմռթիկները Գառնիի երգեհոնի ջարդված «ակորդները», կարմիր նուռը թշնամու թնդանոթի արկը։ Էլ լեդի Գագայի տեսահոլովակ՝ դավադրապաշտական տեսությունների ենթատեքստում, էլ գրբաց Մանուշ կամ մոմ թափող Հայկուշ, էլ նաֆս, էլ թուղթ ու գիր։
Գեղեցիկ չէ Փեգի կասեր «դասականը», հանե՛լ։ Քո գեղեցկությունը հաստատապես կընդգծվեր ազգային տարազով կամ դրա տարրերի ընդգրկմամբ նրբաճաշակ զգեստի հորինվածքներով։ Աջից առաջին նկարում հայկական տարազի օրինակ է, իսկ տարազը տնազի վերածելը չի խրախուսվում»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան