Ուրբաթ, 21 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Սա է Նիկոլի ստեղծած Հայաստանը․ քանդված, քայքայված, իրավազուրկ»․ Արսեն Նիկողոսյան

«Սա է Նիկոլի ստեղծած Հայաստանը․ քանդված, քայքայված, իրավազուրկ»․ Արսեն Նիկողոսյան
86
Այսօր, 11:24

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում բոլոր ոլորտները քանդուքարափ են՝ սպորտից մինչև մշակույթ, կրթությունից մինչև առողջապահություն։ Ամեն ինչ օրեցօր փլվում է անպատասխանատու ու ապաշնորհ իշխանությունների ձեռքում, որոնք ոչ միայն չեն զարգացնում երկիրը, այլ պարզապես կործանում են այն՝ քայլ առ քայլ։
Ուժային կառույցները դարձել են անպետք ու անգործ մարմիններ․ թմրանյութերի վաճառքը անարգել շրջում է ողջ երկրում, ոստիկանությունը մատնված է լիակատար անգործության, սպանությունները աճում են, իսկ իշխանությունը զբաղված է միայն քաղաքական բանտարկյալներով լցնելով բանտերը։ Սա է Նիկոլի ստեղծած Հայաստանը․ քանդված, քայքայված, իրավազուրկ երկիր, որտեղ խոստանում են ապագա, բայց իրականում տալիս են խավար ու կործանում։ Ժողովուրդ ջան, սա է ձեր խոստացած «ապագան»։ Ինչո՞ւ հայ ժողովուրդը պետք է արժանի լիներ սրան»։

Աղբյուրը`   Արսեն Նիկողոսյան