Ուրբաթ, 21 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Միակ կին քաղբանարկյալին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին»․ Վարազդատ Հարությունյան

«Միակ կին քաղբանարկյալին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին»․ Վարազդատ Հարությունյան
91
Այսօր, 16:24

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատավարական որևէ տրամաբանություն չունեցող որոշմամբ Լիդիա Մանթաշյանի բանտային կալանքը երկարացվեց ևս 3 ամսով:
Կալանքի՝ 0-ական հիմքերի և մնացած մեղադրյալների նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման պայմաններում Լիդիայի նկատմամբ իրականացվողը հնարավոր է պատճառաբանել միայն կալանքի միջոցով նրան պատժելու և Բագրատ Սրբազանին ցավացնելու հանգամանքներով:
Ընդ որում՝ միայն Լիդիայի կալանքն է ուղեկցվում տեսակցությունների սահմանափակմամբ:
Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին»: