Ուրբաթ, 21 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Լիդյան չի արել ոչինչ․ նստած է բանտում, որ այլ կանանց վախեցնեն իր ճակատագրով»․ Անժելա Էլիբեգովա

«Լիդյան չի արել ոչինչ․ նստած է բանտում, որ այլ կանանց վախեցնեն իր ճակատագրով»․ Անժելա Էլիբեգովա
125
Այսօր, 17:54

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս աղջիկը մի քանի ամիս նստած է կալանավայրում։ Իրեն արգելել են տեսակցությունները։ Առանց հիմնավոր պատճառի։ Իր գործով անցնող տղամարդկանց ուղարկեցին տնային կալանքի, իսկ իր կալանքը երկարաձգեցին ևս 3 ամսով։
Լիդյան չի արել ոչինչ։ Ուղղակի նստած է բանտում, որ այլ կանանց վախեցնեն իր ճակատագրով։
Սա մեր սարսափելի իրականությունն է։ Իր փոխարեն կարող էի լինել ես, կամ այս տողերը կարդացող ցանկացած կին։ Ոչինչ չանելու համար բանտարկվելը դարձել է նորմալ։ Կանանց հանդեպ էմպատիա ու հարգանք չունենալը դարձել է նորմալ»։

Աղբյուրը`   Անժելա Էլիբեգովա