Աստանայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահի հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն: «Ակորդա» նստավայրում նախ կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել են երկրների պատվիրակություններին, հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը:
Այնուհետև կայացել է ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի առանձնազրույցը: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջույնի խոսքում նշել է. «Ձեր այցը շատ կարևոր է երկու երկրների, մեր դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերության համար: Հետևաբար՝ մեր հարաբերությունները նոր ազդակ են ստանում, և մենք վստահ ենք, որ դա նաև նոր իմպուլս կլինի մեր հետագա հարաբերությունների զարգացման համար։ Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Ղազախստան, հետևաբար՝ մենք դրան մեծ կարևորություն ենք տալիս։ Հուսով եմ, որ այն լավ կանցնի և վստահ եմ, որ ղազախ ժողովրդի համար, մեր պատմության համար, մեր ավանդույթների համար, մեր մշակույթի համար այս այցի կարևորությունը կլինի էական: Ձեր այցի ժամանակ կարևորագույն մի շարք համաձայնագրեր, փաստաթղթեր կստորագրվեն»:
Իր հերթին, վարչապետ Փաշինյանը նշել է. «Համաձայն եմ, որ այս այցը նոր լիցք կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ուզում եմ ընդգծել այդ գործում Ձեր անձնական ներդրումը և շնորհակալություն հայտնել դրա համար: Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների այս նոր շրջափուլը բացվեց նախորդ տարի Հայաստանի Հանրապետություն կատարած Ձեր պաշտոնական այցի արդյունքներով, որտեղ մենք մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք:
Այդ պայմանավորվածությունների մի մասն արդեն կատարվել է, մյուս մասը՝ կատարման ընթացքի մեջ է: Եվ սա, իսկապես, շատ գործնական և ռազմավարական գործընկերություն է: Համոզված եմ, որ այս այցի շրջանակներում մենք այդ ամենի հետագա զարգացումը կապահովենք»։
Այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ընդլայնված կազմով հանդիպումը:

«Ոչ մի խոսք չի ասել, թե ինչ պայմաններում է ստորագրել այդ փաստաթուղթը»․ Ոսկան Սարգսյան
1512:30
«Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր». «Ուժեղ Հայաստան»
4112:24
«Այդ Սահմանադրությունը լինելու է չարիք հայ ժողովրդի և Հայաստանի համար»․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
5012:18
«Իրավիճակը Հարավային Կովկասում բարելավման միտում ունի». Շոյգու
8212:12
«Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե Քոնգրեսի ընտրությունները չլինեին». Թրամփ
13512:01
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Փաշինյանի օրոք շանս չունի վերադառնալու»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
6811:36
«Եթե որևէ մեկը զբաղվում է կոռուպցիոն գործունեությամբ, պետք է վրա հասնի պատասխանատվությունը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7611:24
«Այս իշխանությունները, իրոք, թող չգան Եռաբլուր»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
7211:12