Ուրբաթ, 21 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Սա խոսում է իշխանությունների մարդկային որակների բացակայության մասին»․ Մանե Թանդիլյան

«Սա խոսում է իշխանությունների մարդկային որակների բացակայության մասին»․ Մանե Թանդիլյան
84
Այսօր, 12:12

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի գրառումը. «Լիդիա Մանթաշյանը Հայաստանի միակ կին քաղբանտարկյալն է, ով արդեն հինգ ամիս է զրկված է ոչ միայն ազատությունից, այլ նաև հասարակ տեսակցության իրավունքից։
Լիդիայի նկատմամբ իրականացվում է քաղաքական բացառիկ հետապնդում, ինչն այլևս բացառում է դատական համակարգի անկախության մասին որևէ պատկերացում։
Նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների և նրա կցորդ իրավապահ ու դատական համակարգի մի շարք ներկայացուցիչների նաև մարդկային որակների բացակայության մասին։
Ազատություն Լիդիային և մյուս քաղբանտարկյալներին»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան