Ուրբաթ, 21 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Հույս չունեմ, որ գլխավոր դատախազը ներկա կլինի ԱԺ լսումներին»․ Էլինար Վարդանյան

«Հույս չունեմ, որ գլխավոր դատախազը ներկա կլինի ԱԺ լսումներին»․ Էլինար Վարդանյան
75
Այսօր, 13:12

«Դուք ի՞նչ հույս ունեք, գլխավոր դատախազը կգա՞, պարզաբանումներ կտա՞ խորհրդարանում»,- լրագրողները հարց ուղղեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանին, ով պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնում է «ՀՀ-ում քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» նախագիծը։ «Հրավերը կլինի, բայց որևէ հույս չունեմ, որ գլխավոր դատախազը ներկա կլինի ԱԺ լսումներին և կտա պարզաբանումներ։ Մեր նախագծում արծածավում են քաղբանտարկյալների խնդիրը, ինչպես նաև իրավական համակարգի հետ կապված բացթողումները, որոնք բերում են անձանց քաղբանտարկյալ ճանաչելու կարգավիճակին»,- նշեց Էլինար Վարդանյանը։ «60-ից ավելի անձ այս պահին ենթարկվում է քրեական հետապնդման՝ քաղաքական դրդապատճառներով և գրեթե 40-ն այս պահին կալանքի կամ տնային կալանքի տակ է, որը ևս ազատության սահմանափակում է»,- իր խոսքում ավելացրեց ընդդիմադիր պատգամավորը։

Նշենք, որ «Հայաստանում քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումները նախատեսված են նոյեմբերի 26-ին։

Էլինար Վարդանյանի ճեպազրույցը