«Ղազախստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերության վերաբերյալ պատմական փաստաթուղթ կստորագրեն»․ Տոկաև

Ղազախստանն ու Հայաստանը կստորագրեն միջպետական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնող փաստաթուղթ։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է «Kazinform»-ը։
Տոկաևի խոսքով՝ երկու երկրների միջև ձևավորվել է բաց և վստահելի քաղաքական երկխոսություն։ Տարածաշրջանային և միջազգային կառույցներում հաստատվել են սերտ և արդյունավետ կապեր։ Համագործակցությունը առևտրի, տնտեսության, մշակույթի, մարդասիրական, ինչպես նաև գիտակրթական ոլորտներում կայուն զարգանում է։
«Մի խոսքով, մեր միջպետական հարաբերությունները եզակի են։ Մենք մեծ հնարավորություններ ունենք մեր համագործակցության հետագա զարգացման համար։ Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթուղթ, որը մեր երկրների միջև հարաբերությունները կբարձրացնի ռազմավարական մակարդակի»,- նշել է նախագահը։

«Այս իշխանությունները, իրոք, թող չգան Եռաբլուր»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
2211:12
«Օտարածինն իրենք են՝ ոտքից գլուխ»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
5111:00
«ՀՀ իշխանություններն այս հարցում ևս ստում են»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
5210:48
«Դուք խորշո՞ւմ եք ինձ հետ հանդիպումից». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5210:42
«Նիկոլական պրոպագանդային խնդրում եմ կողմնորոշվել»․ Լևոն Զուրաբյան
6310:12
Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
8010:06
«Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»»․ Տիգրան Աբրահամյան
7309:48
«Ռուսաստանի օգնության ձեռքը մերժվեց հավաքական Հայաստանի կողմից»․ Հայկ Այվազյան
7709:36