«Երևում է՝ գլխավոր դատախազը լավ ուսումնասիրել է խորհրդային դատախազական համակարգը»․ Ժաննա Ալեքսանյան
![]() 77 Այսօր, 14:00 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատերն են հարց տալիս, թե ինչու Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը չփոխեցին։ Դա խորհրդային դատախազական մեթոդներից է (և ոչ միայն)․եթե դուք շատ եք ուզում, որ փոխվի, ապա չի փոխվելու, որ ցավեցնեն, մռմռացնեն, որ մենք տառապենք, երևում է, որ գլխավոր դատախազը լավ ուսումնասիրել է խորհրդային դատախազական համակարգը։ Դիսիդենտները պատմում էին, որ աքսոր ուղարկելիս հարցնում էին տաք երկիր եք ուզում, թե ցուրտ, և եթե ասում էին ցուրտ ուղարկում էին անապատային, շոգ երկրներ կամ հակառակը։ Թշնամական վերաբերմունք այլախոհների դեմ։ Մի բան էլ կա, տիկին դատախազը կարծում է, թե իր մեղադրանքը սրանից ամրանում է կամ ինքն է ամրանում որպես դատախազ։ Կամ գուցե Լիդիայի լուսավոր ու մաքուր դեմքն է ազդում դատախազի ու իր մեղադրանքի վրա։ Սա ամենահավանականն է, այս լուսավոր հայացքի տակ ինչ մեղադրանք կդիմանա։ Լիդիային մեր սերն ու աղոթքները փոխանցենք»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

««Ամեն ինչ հրաշալի է» քարոզչական հնարքով չեն լուծվելու ԶՈՒ իրական խնդիրները»․ Գեղամ Մանուկյան
2914:24
«Անկման մեջ, պարզվում է, միշտ էլ իջնելու տեղ կա»․ Սոս Հակոբյան
5914:06
«Երևում է՝ գլխավոր դատախազը լավ ուսումնասիրել է խորհրդային դատախազական համակարգը»․ Ժաննա Ալեքսանյան
7314:00
«Կնոջը թիրախավորված ու հետևողական հալածելն անընդունելի է»․ Զառա Հովհաննիսյան
7413:48
«Ինձ կարգալույծ է արել կարգալույծ արածը», «սուտ ես խոսում»»․ քաղաքացիների ու Ստեփան Ասատրյանի բանավեճը (տեսանյութ)
12813:42
«Հույս չունեմ, որ գլխավոր դատախազը ներկա կլինի ԱԺ լսումներին»․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)
11113:12
«Սա խոսում է իշխանությունների մարդկային որակների բացակայության մասին»․ Մանե Թանդիլյան
11112:12
«Թուրքիան փոխում է «Կենտրոնական Ասիա» տերմինը՝ «Թուրքեստան»-ով»․ Արա Պողոսյան
17611:42
