«ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»․ ՔԿ
![]() 104 Այսօր, 19:42 ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Գ.Խ.-ն 2024 թվականի հունիսի 6-ից 2025 թվականի սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի տեսուչ, խարդախության եղանակով խոշոր չափերով գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, իր սպասարկման տարածքում գտնվող բնակավայրի մի քանի փողոցների լուսավորության սպառած էլեկտրաէներգիայի ծախսը հաշվառող հաշվառքային սարքի արձանագրած իրական ցուցմունքների փոխարեն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող հավելագրված էլեկտրաէներգիայի ծախս: Արդյունքում, Գ.Խ.-ն համայնքապետարանին պատճառել է խոշոր չափերով՝ 1 մլն 102 հզր 288 ՀՀ դրամի գույքային վնաս: Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը): Գ.Խ.-ն ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

«Սյունիք» օդանավակայանը շարունակում է աշխատել (տեսանյութ)
12120:06
«ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»․ ՔԿ
10019:42
Օդեսայի զինկոմիսարիատներից մեկում տեղի է ունեցել պայթյուն
15019:36
«Երևանն անապատացվում է». Սոնա Աղեկյան
21119:12
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Շիրակի փողոցում
12619:00
Կայացել է ՀՀ վարչապետի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահի հանդիպումը
12718:48
«Լիդյան չի արել ոչինչ․ նստած է բանտում, որ այլ կանանց վախեցնեն իր ճակատագրով»․ Անժելա Էլիբեգովա
18717:54
«Ընդդիմությունը պետք է Վաղարշապատի ընտրություններից դասեր քաղի ու կատարի գործնական հետևություններ». Գոհար Մելոյան
16717:30
