Շաբաթ, 22 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Նրանց զրկեցին ազատությունից, սակայն չեն կարող զրկել պայքարի ոգուց»․ Տիգրան Աբրահամյան

«Նրանց զրկեցին ազատությունից, սակայն չեն կարող զրկել պայքարի ոգուց»․ Տիգրան Աբրահամյան
84
Երեկ, 23:12

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում հանդիպել եմ մեր պայքարի ընկերներին՝ Դավիթ Համբարձումյանին և Արթուր Սարգսյանին:
2-ի գործով էլ իշխանությունը դատարկ, որևէ հիմք չունեցող, անողնաշար մեղադրանքներ է ներկայացրել և ազատությունից զրկել:
Երկուսն էլ գիտեն, թե ինչ է պատիվը, արժանապատվությունն ու տղամարդկությունը:
Երկուսն էլ գիտեին, թե իրենց սկզբունքայնությունն ու անզիջում քաղաքական պայքարն իշխանության ինչպիսի հակազդեցության կարող էր հանգեցնել, սակայն չընկրկեցին:
Հիմա երկուսն էլ բանտում են:
Նրանց կարող էին զրկել ու զրկեցին ազատությունից, սակայն չեն կարող զրկել պայքարի ոգուց, որդեգրած նպատակներից և հաստատակամությունից:
Ազատությո՛ւն Արթուրին, Դավիթին և քաղաքական հետապնդման ենթարկվող մեր բոլոր հայրենակիցներին»: