Շաբաթ, 22 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Ճամբարակի տարածաշրջանում լայնամասշտաբ հրդեհներ են

Ճամբարակի տարածաշրջանում լայնամասշտաբ հրդեհներ են
139
Երեկ, 23:25

Ճամբարակի տարածաշրջանում լայնածավալ հրդեհներ են: Ինչպես հայտնում է «Մամուլ.ամ»-ի թղթակիցը, հրդեհը տարածվել է Թթու ջուր գյուղի հարակից դաշտերում ու լեռներում՝ հասնելով մինչև Տավուշի մարզի սահմանային գոտի։ Տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ գրեթե չեն իրականացվում։ Հատուկենտ հրշեջ ջոկատներ միայն հերթապահություն են իրականացնում։ Ըստ ականատեսների՝ հրդեհն սկսվել է օրեր առաջ և հիմա դարձել անկառավարելի: