Շաբաթ, 22 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ժողովրդավարությունը պահելու համար պետք է ոչ թե լռել, այլ բարձրաձայնել»․ Աստղիկ Ավետիսյան

«Ժողովրդավարությունը պահելու համար պետք է ոչ թե լռել, այլ բարձրաձայնել»․ Աստղիկ Ավետիսյան
86
Այսօր, 00:02

Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ դոցենտ Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում մտահոգիչ ու վտանգավոր իրողություն է.
քաղբանտարկյալներ, այդ թվում՝ մեկ կին,
լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներ,
և հասարակության մեջ ձևավորված վախի մթնոլորտ։
Սա՞ է իշխանության կողմից ամեն օր բարձրաձայնվող ժողովրդավարությունը։
Ժողովրդավարությունն այն չէ, երբ իշխանությունն ուժեղ է, իսկ քաղաքացին՝ թույլ։
Երբ մարդիկ լռում են, որովհետև վախենում են խոսելուց, երբ լրագրողը ազատ չէ, երբ ընդդիմադիրն ու ակտիվիստը կարող են հայտնվել կալանավայրում,
ժողովրդավարությունը դառնում է միայն ձևական բառ՝ առանց բովանդակության։
Ժողովրդավարական արժեքների հիմքում կանգնած են ազատությունը, սոցիալական արդարությունը, մարդու արժանապատվությունն ու պետության հաշվետվողականությունը։
Այսօր՝ դրանցից յուրաքանչյուրը քայքայման է ենթարկվում։
Եթե քաղաքացին վախենում է, ուրեմն ժողովրդավարությունը վախենում է նույնպես։
Ժողովրդավարությունը պահելու համար պետք է ոչ թե լռել, այլ բարձրաձայնել»։