Շաբաթ, 22 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եթե հակահայ, թրքասեր զանգվածը դժգոհ է, ուրեմն Հրանտ Արամիչն ամեն ինչ ճիշտ է ասել»․ Արման Աբովյան

«Եթե հակահայ, թրքասեր զանգվածը դժգոհ է, ուրեմն Հրանտ Արամիչն ամեն ինչ ճիշտ է ասել»․ Արման Աբովյան
64
Այսօր, 09:42

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հրանտ Թոխատյանը իմ ընկերն է։
Եվ այսպես, ես տեսա համացանցում ինչ–որ անհասկանալի, հիստերիկ մեկնաբանությունն էր տարբեր (փառք Աստծո՝ փոքրաթիվ) մանր-մունր ցավոք հայկական ազգանուններով թուրքասերների կողմից՝ կապված Հրանտ Արամիչի ինչ որ հարցազրույցի հետ։
Նույնիսկ չգիտեմ, թե ինչն էր պատճառը այդ թարախային հիստերիկ ճվճվոցների, բայց կարող եմ ասել միայն մեկ բան․
նախ՝ եթե խառա-խուռա հակահայ թրքասեր զանգվածը դժգոհ է, ուրեմն Հրանտ Արամիչը ամեն ինչ ճիշտ է ասել։
Եվ երկրորդը՝ նույնիսկ չիմանալով, թե ինչ է ասել Հրանտը, ես ամբողջությամբ համաձայն եմ նրա հետ։
Իսկ բազմադեմք և բազմամաշկ հակահայ հիստերիկներին կարող եմ հիշեցնել միայն մեկ բան․ դուք բոլորդ միասին անգամ Արամիչի եղունգը չարժեք, և ձեր ողջ դատարկ ու աննպատակ կյանքում չեք անի այն ամենի նույնիսկ հարյուրերորդ մասը, ինչ արել է և դեռ կանի Հրանտը Հայաստանի ու Արցախի համար։
Վայ, պարդոն… հիշեցի․
Ձեզ համար Արցախը ընդամենը «բեռ» էր իսկ Հայրենիքը սահմանափակվում է լոկ մարդասպան թուրքի և օկուպանտ ադրբեջանցու հետ «պայմանավորված» սահմանների ներքո։
Այնպես որ շարունակեք խեղդվել ձեր գարշելի ատելության մեջ, որն ձեզ անխուսափելի խժռելու է ներսից։
Ի դեպ՝ Հրանտ Արամիչը լիովին թքած ունի ձեր կարծիքի վրա և ձեր գոյության վրա ընդհանրապես։
Ների՛ր, Արամիչ, չկարողացա զսպել ինձ»։

Աղբյուրը`   Արման Աբովյան