Շաբաթ, 22 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Պատկերացնում եմ էս մարդկանց դեմքերը, որոնց շաբաթ օրով բերել են ազգակործան պատուհասի ղժղժոցը լսելու»․ Վահե Սարգսյան

«Պատկերացնում եմ էս մարդկանց դեմքերը, որոնց շաբաթ օրով բերել են ազգակործան պատուհասի ղժղժոցը լսելու»․ Վահե Սարգսյան
76
Այսօր, 11:18

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատկերացնում եմ պետական օղակներում աշխատող էս մարդկանց դեմքերը, որոնց շաբաթ օրով ցուցակներով ու ներկա-բացակայով քշել-բերել են Իջևանի դպրոցներից մեկը զոռով ավարտած մի ազգակործան պատուհասի ղժղժոցը մի քանի ժամ լսելու։
Էդքանը հերիք չի՝ ասել են՝ ընդմիջումից հետո պիտի մնաք ու լսեք... Գևորգ Պապոյանին, Սրբուհի Գալյանին, Ժաննա Շինարարին և ինչ֊որ փոխվարչապեների։
Մի դրական բան կա, սակայն. եթե պետական օղակների ներկայացուցիչները դիմացան այսօրվա թուրքական թեզերի հորձանքին ու հոգեբանական թեստերով արագ հաղթահարեցին սթրեսը կամ օրգանիզմը մաքրեցին թուրքական դոզայից, կարելի է մտածել, որ դեռ ամեն ինչ կորած չէ»։

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր․ «Նիկոլ Փաշինյանը Մարզահամերգային համալիրում մեծ հավաք է կազմակերպում, սակայն մասնակիցներին դեռ չեն ասել, թե ինչ օրակարգով, միայն գերատեսչությունների աշխատակազմերին ասվել է, որ քաղծառայողները, մեկ մարդու պես, շաբաթ առավոտյան ներկայանան Համալիր՝ բացակայությունները չեն ներվելու։ Երեկ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ այդ մասին հարցին պատասխանել էր․ «Ենթադրում եմ՝ վաղը պարզ կլինի։ Ես ներկա եմ լինելու։ Կա առիթ, վաղը կիմանաք»։ Երեկ մենք ձեռք բերեցինք միջոցառման օրակարգը։ Այն սկսվելու է կեսօրին, մասնակիցներին կանչել են ժամուկես շուտ, որ գրանցվեն։ Սկզբում ներս կբերվի ՀՀ եռագույնը, կհնչի օրհներգը, ապա ելույթ կունենա Փաշինյանը՝ «Պետության հարատևության բանաձևը» թեմայով։ Ապա կլինի հարցուպատասխան՝ QR համակարգի միջոցով, այսինքն՝ գրավոր։ Դրան կհաջորդի երաժշտական ընդմիջում։ 2-րդ մասում՝ «Պետական կառավարման համակարգի արդյունավետությունը՝ որպես տնտեսական զարգացման կարևոր գործոն» վերտառությամբ, ելույթ կունենան նախարարներ Գևորգ Պապոյանը, Սրբուհի Գալյանը, Ժաննա Անդրեասյանը և փոխվարչապետները»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան