«Պետության հարատևության բանաձևը»․ Նիկոլ Փաշինյան
![]() 383 Շաբաթ, 22 նոյեմբերի, 2025 թ., 17:08 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին հանդես եկա «Պետության հարատևության բանաձևը» ելույթով։ «Պետության հանրային ընկալումը մեծապես կախված է պետական մարմինների աշխատողների հանրային ընկալումից. հենց մեր միջոցով է քաղաքացին հարաբերվում իր պետության հետ, և պետության հետ իր հարաբերությունները մեզնից յուրաքանչյուրի հետ իր հարաբերություններն են, մեր հավաքականության հետ իր հարաբերությունները։ Այս համատեքստում պետական բոլոր մարմինների բոլոր աշխատողները համքարություն են։ Իշխանությունների տարանջատման սկզբունքով հանդերձ՝ պետական մարմինների աշխատողները փոխկապակցված են հավաքական պատասխանատվությամբ, և նրանց հավաքական աշխատանքը կանխորոշում է պետության որակը, պետության քաղաքացիների և բնակչության կյանքի որակը, պետության և քաղաքացու հարաբերությունների որակը․․․ Ո՞րն է ՀՀ պետական մարմինների աշխատանքի մակրոնպատակը, որի հետ պետք է առնչակցել, որի նկատմամբ պետք է կարգաբերել ամեն օրվա միկրոգործողությունները։ Այդ մակրոնպատակը ՀՀ-ի հարատևությունն ապահովելն է, մեր նպատակն է, որ մեր պետությունը՝ ՀՀ-ն, որպես այդպիսին, գոյություն ունենա 50 տարի, 100 տարի, 150 տարի, 500 տարի, 1000 տարի և դրանից անդին»,- իր ելույթում նշեց Փաշինյանը։ «Լեգիտիմությունը պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը՝ սա վերաբերում է թե՛ ներքին, թե՛ արտաքին հարաբերություններին»,- ընդգծեց նա։
|

«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
8402:06
«Ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա»․ Արտակ Զաքարյան
12701:06
«Ալեն Սիմոնյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»․ Սուրեն Սուրենյանց
13600:12
«Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան
184Երեկ, 23:54
«Սա արժեհամակարգի գիտակցված ոտնահարում է»․ Ռոման Երիցյան (տեսանյութ)
207Երեկ, 23:48
«Ուրացող, անմարդկային տեսակն իրավունք չուներ ստանձնելու երկրի կառավարումը»․ Պետրոս Մակեյան
155Երեկ, 23:36
«Ադրբեջանցի վիժվածքները եկեղեցին քանդել են․ երևի դա էլ իրենց նվերն էր Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան
165Երեկ, 22:58
«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան
171Երեկ, 22:24
