Շաբաթ, 22 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ․ աղոթք բարձրացվեց ապօրինի ազատազրկվածների համար»․ Գառնիկ Դանիելյան

«Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ․ աղոթք բարձրացվեց ապօրինի ազատազրկվածների համար»․ Գառնիկ Դանիելյան
73
Այսօր, 23:18

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին աղոթք բարձրացվեց առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի ազգային բարերար Սամվել Կարապետյանի, բոլոր քաղբանտարկյալների, Բաքվի բանտերում պահվող հայորդիների համար

Ազատությո՛ւն եղբայր մերոց գերելոց»:

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան