«Բաքվի դատարանում օգտագործել են իմ և Ռուբեն Վարդանյանի վերջին հարցազրույցից վերցված հատվածներ». Եգոր Գլումով
![]() 76 Այսօր, 19:54 Հաղորդավար Եգոր Գլումովը «24Նյուզ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ մտերիմ հարաբերություններ է ունեցել Բաքվում ապօրինաբար պահվող ու դատվող Ռուբեն Վարդանյանի հետ. «Վերջին անգամ Ռուբեն Վարդանյանի տեսել եմ Արցախ գնալուց առաջ, իսկ վերջին անգամ շփվել եմ իր հետ նրա ձերբակալվելուց մի քանի ժամ առաջ։ Զրուցում էինք շուրջ մեկ ժամ՝ ինչ է կատարվում, ինչ չի կատարվում։ Ես ասում էի, որ միգուցե պետք է Ռուբենը վերադառնա, սակայն նա կտրականապես ասաց՝ ոչ, ինքը մնալու է այստեղ, և այդպես էլ մնաց: Եվ հենց այդ օրն էլ նա ձերբակալվեց՝ բառացիորեն մի քանի ժամ անց։ Մեր վերջին խոսակցությունն այդ ժամանակն էր․ նա ասաց, որ զբաղված է, հիմա չի կարող երկար խոսել, հետո կզրուցենք։ Մի քանի օր անց, երբ արդեն ձերբակալվել էր, ես WhatsApp-ում նկատեցի, որ մեր զրույցներից, ուղիղ կապով ուղարկած ձայնագրություններից, նկարներից, սքրինշոթերից ոչինչ չի մնացել։ Մինչ հիմա ինձ համար մեծ գաղտնիք է՝ դա Ռուբե՞նն է ջնջել, թե՞ արդեն այն ժամանակ, երբ նրա հեռախոսը հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում, նրանք են այդ ամենը մաքրել կամ օգտագործել։ Դա ինձ համար մեծ ցավ էր։ Դատարանի ժամանակ նույնիսկ մեր վերջին հարցազրույցներից դրվագներ էին ցույց տվել․ պարզվեց, որ դրանք ևս օգտագործվել են նրա դեմ։ Այնտեղ կային բառեր, որոնք ադրբեջանական պրոպագանդիստները կոնտեքստից դուրս էին հանել և օգտագործել։ Դա ներառում էր նաև իմ և Ռուբենի վերջին հարցազրույցը, երբ նա Ստեփանակերտում էր, իսկ ես այստեղից ինտերնետի միջոցով կարողացա հարցազրույցը պատրաստել։ Ես շատ եմ ցավում դրա համար»,- ասել է Գլումովը։ |

«Բաքվի դատարանում օգտագործել են իմ և Ռուբեն Վարդանյանի վերջին հարցազրույցից վերցված հատվածներ». Եգոր Գլումով (տեսանյութ)
4719:54
Թրամփը վրդովված է՝ Ուկրաինան երախտագիտություն չի հայտնել
9219:49
«Միրնոգրադին հասցված այս հարվածը մոտ է մարտավարական միջուկային զենքի հարվածին». Արա Պողոսյան
13319:18
Կիևը և Եվրոպան պահանջում են հրադադար՝ տարածքային փոխանակումները քննարկելու համար
17018:50
«Գևորգ Սրբազանը հունից դուրս եկավ, կասկածում է Կաթողիկոսին». Լիա Սարգսյան (տեսանյութ)
15917:48
«Կարիերիզմն այլանդակ ձևեր ու տեսք է ստացել մեր օրերում». Սամվել Ֆարմանյան
11317:18
«Եթե Կիրանցում այդքան լավ է, ինչո՞ւ է աշակերտների թիվը նվազել». Ոսկան Սարգսյան
17416:42
«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել
16215:40
