«Խնդիր է դրված մինչև 2050 թվականն ունենալ 25 օլիմպիական ոսկի մեդալ». Նիկոլ Փաշինյան
![]() 67 Այսօր, 20:48 Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլին, որին մասնակցել է 128 դպրոցական: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բոլոր մարզերում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման կարևորության մասին և ընդգծել, որ արդեն կա քաղաքական որոշում, որ բոլոր խոշորացված համայնքներում առնվազն 25 մետրանոց լողավազան պետք է լինի: Խոսելով «Հայաստանի վերափոխման»՝ մինչև 2050 թվականի ռազմավարության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ռազմավարությամբ խնդիր է դրված մինչև 2050 թվականն ունենալ 25 օլիմպիական ոսկի մեդալ։ «Ես հույս ունեմ, որ այդ ոսկի մեդալներից առնվազն մեկը կլինի լողից, և մենք պետք է բոլորս ձգտենք այդ նպատակին»,- հավելել է նա: |

«Աշխարհում շատ կարևոր իրավիճակ է ծավալվում». Մանվել Սարգսյան
5520:24
«Բաքվի դատարանում օգտագործել են իմ և Ռուբեն Վարդանյանի վերջին հարցազրույցից վերցված հատվածներ». Եգոր Գլումով (տեսանյութ)
16019:54
Թրամփը վրդովված է՝ Ուկրաինան երախտագիտություն չի հայտնել
16319:49
«Միրնոգրադին հասցված այս հարվածը մոտ է մարտավարական միջուկային զենքի հարվածին». Արա Պողոսյան
16819:18
Կիևը և Եվրոպան պահանջում են հրադադար՝ տարածքային փոխանակումները քննարկելու համար
20318:50
«Գևորգ Սրբազանը հունից դուրս եկավ, կասկածում է Կաթողիկոսին». Լիա Սարգսյան (տեսանյութ)
17717:48
«Կարիերիզմն այլանդակ ձևեր ու տեսք է ստացել մեր օրերում». Սամվել Ֆարմանյան
12117:18
«Եթե Կիրանցում այդքան լավ է, ինչո՞ւ է աշակերտների թիվը նվազել». Ոսկան Սարգսյան
19416:42
