«Հեզբոլլահ»-ի շտաբի պետն սպանվել է իսրայելական հարվածի արդյունքում. Al Hadath

«Հեզբոլլահ»-ի շտաբի պետ Աբու Ալի Թաբթաբավին սպանվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի ճշգրիտ հարվածի արդյունքում: Այս մասին նոյեմբերի 23-ին հայտնել է Al Hadath-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թաբթաբավին զբաղեցնում էր խմբի ռազմական թևի կարևոր պաշտոն և վերահսկում էր օպերատիվ պլանավորումը: Հարվածի թիրախը Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջանն էր, որտեղ գտնվում են «Հեզբոլլահ»-ի օբյեկտները։
Ավելի ուշ Իսրայելի վարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունը հայտարարության մեջ նշել է, որ գործողությունը իրականացվել է վարչապետի հրամանով: Հայտարարության մեջ չի նշվում, թե ում է Իսրայելի պաշտպանության բանակն անվանում «շտաբի պետ»։
«Մի քանի րոպե առաջ Բեյրութի կենտրոնում Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է «Հեզբոլլահ»-ի շտաբի պետի վրա, որը վերահսկում էր կազմակերպության հզորացումը և վերազինումը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է հարվածը պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի առաջարկությամբ», - ասվում է հայտարարության մեջ։
Նեթանյահուն նախկինում ընդգծել էր, որ լիբանանյան «Հեզբոլլահ»-ը փորձում է վերականգնել իր ուժերը և վերազինվել Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներից հետո։ Նա հայտարարեց, որ Իսրայելը թույլ չի տա խմբավորմանը հզորանալ և կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն գործող հրադադարի։

Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
87Երեկ, 23:19
«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
73Երեկ, 22:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
84Երեկ, 20:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
261Երեկ, 15:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
117Երեկ, 13:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
108Երեկ, 13:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
113Երեկ, 13:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
115Երեկ, 11:18