ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները Ժնևում որոշակի առաջընթաց են գրանցել. #Axios

ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները Ժնևում որոշակի առաջընթաց են գրանցել Վաշինգթոնի կողմից առաջարկված «խաղաղության ծրագրի» շուրջ հնարավոր համաձայնագրի հասնելու ուղղությամբ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներին։
Բանակցություններին անմիջականորեն մասնակցող ամերիկացի պաշտոնյան հրատարակությանը հայտնել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը, բանակի նախարար Դանիել Դրիսքոլը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կիրակի օրը Ժնևում ԱՄՆ-ի առաքելության կազմում հանդիպում են ուկրաինական պատվիրակության հետ։ Աղբյուրը հավելել է, որ Դրիսքոլը նաև շաբաթ օրը հանդիպել է ուկրաինական պատվիրակության հետ։ Պաշտոնյայի խոսքով՝ դրանք «արդյունավետ և կառուցողական» բանակցություններ էին։
Reuters-ը, նույնպես հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, նշել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև Ժնևում բանակցությունները մինչ այժմ «արդյունավետ և նույնիսկ համապարփակ են եղել որոշ ոլորտներում»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուկրաինական պատվիրակության հետ իր հանդիպումը որակել է՝ որպես իր «լավագույնը, ամենաարդյունավետը և ամենակարևորը»։ Նա խոստացել է այսօր երեկոյան զեկուցել Թրամփի «խաղաղության ծրագրի» շուրջ Ուկրաինայի հետ բանակցությունների արդյունքների մասին։ «Դեռևս կա որոշակի աշխատանք անելու, և մեր թիմերը այսօր երեկոյան կվերադառնան լրացուցիչ տեղեկատվությամբ», - Ժնևում ասաց պետքարտուղարը։
Ուկրաինական պատվիրակության ղեկավար Անդրեյ Երմակը նաև ասել է, որ կողմերը շատ լավ առաջընթաց են գրանցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ։

Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
99Երեկ, 23:19
«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
77Երեկ, 22:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
88Երեկ, 20:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
272Երեկ, 15:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
118Երեկ, 13:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
109Երեկ, 13:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
114Երեկ, 13:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
116Երեկ, 11:18