«Կողմերն ունեն շատ լավ աշխատանքային տարբերակ». Մարկո Ռուբիո
![]() 70 Այսօր, 23:24 ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքերով՝ Ժնևում Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև հանդիպումն ավարտվել է, քննարկվել է ԱՄՆ-ի առաջարկած «խաղաղության ծրագիրը»։ Ռուբիոյի խոսքով՝ կողմերն ունեն «շատ լավ աշխատանքային տարբերակ»։ Ռուբիոն պարզաբանել է, որ թիմերն այժմ աշխատում են իրենց տրված առաջարկների վրա՝ կատարելով փոփոխություններ «տարաձայնությունները նեղացնելու» և այն բանին մոտենալու հույսով, որի շուրջ և՛ Ուկրաինան, և՛ ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ։ Երմակը հաստատել է, որ հանդիպումն արդյունավետ է եղել, կողմերը «շատ լավ առաջընթաց» են գրանցել և շարժվել դեպի արդար և երկարատև խաղաղություն։ «Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ Երմակը հավելել է, որ պատվիրակությունների երկրորդ հանդիպումը տեղի կունենա ժամեր անց։ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը վերջին մի քանի ամիսների ընթացքում զգալի տեղեկություններ է ստացել այն մասին, թե որ հարցերն են իսկապես կարևոր Ռուսաստանի համար։ Նա նշել է, որ ամերիկյան և ուկրաինական պատվիրակություններն այժմ աշխատում են ծրագրի ճշգրտումների վրա, և երկու երկրների ղեկավարությունները դեռևս չեն հաստատել այդ փոփոխությունները։ Պետքարտուղարը նաև ընդգծեց, որ ցանկացած ծրագիր պահանջում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հաստատումը։ Նրանք հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին։ Ռուբիոն խոստացել է պատասխաններով վերադառնալ ավելի ուշ, քանի որ «գործընթացը դեռ շարունակվում է» և անհրաժեշտ է հետագա աշխատանք։ |

«Կողմերն ունեն շատ լավ աշխատանքային տարբերակ». Մարկո Ռուբիո
6623:24
«Դիմում եմ Գևորգ Սրբազանին և Աբրահամ Սրբազանին». Հայկ Իգնատյան
10522:48
ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները Ժնևում որոշակի առաջընթաց են գրանցել: #Axios
14422:14
«Հեզբոլլահ»-ի շտաբի պետն սպանվել է իսրայելական հարվածի արդյունքում. Al Hadath
18721:47
ԵՄ-ն պատրաստ է հրաժարվել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի տեղակայումից. #Reuters
24121:12
«Խնդիր է դրված մինչև 2050 թվականն ունենալ 25 օլիմպիական ոսկի մեդալ». Նիկոլ Փաշինյան
11720:48
«Աշխարհում շատ կարևոր իրավիճակ է ծավալվում». Մանվել Սարգսյան
17720:24
«Բաքվի դատարանում օգտագործել են իմ և Ռուբեն Վարդանյանի վերջին հարցազրույցից վերցված հատվածներ». Եգոր Գլումով (տեսանյութ)
31219:54
