Երկուշաբթի, 24 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Գևորգ Սրբազա′ն, ճի՞շտ է որ վթարից հետո Վեհափառի շնորհիվ «էն աշխարհից հետ եկաք»». Վահե Սարգսյան

«Գևորգ Սրբազա′ն, ճի՞շտ է որ վթարից հետո Վեհափառի շնորհիվ «էն աշխարհից հետ եկաք»». Վահե Սարգսյան
63
Երեկ, 23:42

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գևորգ Սրբազա′ն,
֊ Ճի՞շտ է, որ այսօր բանտարկված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի հետ մտերիմ ընկեր լինելուց զատ ուսումնառության 6 տարին նույն սենյակում եք ապրել՝ այդպիսով հոգևոր անքակտելի կապերով կապված լինելով միմյանց հետ,
֊ Ճի՞շտ է, որ Ծաղիկ տոտան (այդպես եք դիմել Մկրտիչ Սրբազանի մորը, որ Վեհափառի հարազատ քույրն է) Ձեզ համար երկրորդ մայր է եղել՝ նույնքան հարազատ ու ջերմ Ձեր հանդեպ, որքան իր որդիների,
֊ Ճի՞շտ է, որ Մոսկվայում վթարից հետո Ձեր առողջությունը կարող էր անդառնալի կորուստ ունենալ, եթե Վեհափառի ջանքերով բուժում չստանայիք Գերմանիայում, որտեղ Վեհի շնորհիվ «էն աշխարհից հետ եկաք»,
֊ Ճի՞շտ է, որ ամենուր պաշտպանում եք պարագլխի դավադիր թեզը, ըստ որի՝ Հայոց պատմությունը պետք է կոչվի Հայաստանի պատմություն,
֊ Ի՞նչ շշնջացին Ձեզ Ձեր ներքին բարոյականությունն ու խիղճն այսօր, երբ ՀԱԵ տաճարում ցուցադրաբար ողջունեցիք ազգակործան պատուհասին՝ սեղմելով նրա հայադավ ու եկեղեցաքանդ ձեռքը»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան