Երկուշաբթի, 24 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Գիրք չկարդացող հասարակությունը չի կարող հայրենիք ու պետություն պահել». Սեյրան Գրիգորյան

«Գիրք չկարդացող հասարակությունը չի կարող հայրենիք ու պետություն պահել». Սեյրան Գրիգորյան
81
Այսօր, 00:36

Գրականագետ Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ
Վերջին 500, ո՛չ,1500 տարվա ընթացքում առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ հայ երեխաները, նույնիսկ մոդուլային շքեղ շենքերում սովորող հայ դպրոցականները զանգվածաբար չեն կարդում հայ գրողների գրքերը։ Պարտադրված ու խաբուսիկ «անկախության» ընթացքում ձեռք բերած այս մթագնումը ավելի ամրապնդվեց վերջին յոթ տարիներին։
Եվ հիմա ունենք բանականության ամբողջական կորստի մի դրություն, երբ անգամ ոլորտի բարձրաստիճան պատասխանատուները համոզված են, որ հայոց լեզուն հայագիտական առարկա է, իսկ հայ գրականությունը՝ ոչ։ Մասնագիտությունը կոչվում է «հայոց լեզվի և գրականության ուսուցիչ», բայց դպրոցներին փաստացի պարտադրվող, առավելագույնը բուհական ընդունելության մակարդակ ապահովող «կամավոր» «ատեստավորումը» անցկացնում են հայոց լեզվից, իսկ հայ գրականությունից՝ ոչ։
Գիրք չկարդացող հասարակությունը չի կարող հայրենիք ու պետություն պահել։ Սա մի ապոկալիպսիս է, որը ոչ միայն բացատրում է բազմահազարամյա Արցախի կորուստը, այլև գուժում է մնացած մասի գոյության նկատմամբ մեր կատարյալ անտարբերությունը»։

Աղբյուրը`   Սեյրան Գրիգորյան