Երկուշաբթի, 24 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Շանտաժ, կաշառք, պաշտոնի խոստում...». Տեր Զարեհ քահանա Աշուրյան

«Շանտաժ, կաշառք, պաշտոնի խոստում...». Տեր Զարեհ քահանա Աշուրյան
29
Այսօր, 00:42

Մասյացոտնի թեմի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը անդրադարձել է Գևորգ Սրբազանի՝ Նիկոլ Փաշինյանին ձեռքսեղմումով ողջունելու դեպքին, ու գրել․ «Ամենազազրելի արարքը կամ արարքները դրանք վախկոտությունն են և դավաճանությունը։

Եթե ձեր դեմ կան «կոմպրոմատներ» և դուք չեք կարողանում դրանց հակադարձել տղամարդու նման, լավ է, որ թողնեք ձեր կարգը և արժանապատվորեն հեռանաք։

Շանտաժ, կաշառք, պաշտոնի խոստում և ոչինչ չի կարելի փոխել արժանապատվության հետ։
ԱՄՈ՜Թ, ՁԵԶ ԵՄ ԱՍՈՒՄ…………..»։