Երկուշաբթի, 24 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Երբ նավը խորտակվում է, առաջինն առնետներն են փախչում»․ Արեգ Սավգուլյան

«Երբ նավը խորտակվում է, առաջինն առնետներն են փախչում»․ Արեգ Սավգուլյան
105
Այսօր, 17:24

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Երբ նավը խորտակվում է՝ առաջինը առնետներն են փախչում։ Նրանք ճարպիկ են և արագ են կողմոնորոշվում տեղանքում։ Ունեն սուր հոտառություն ու լսողություն։ Բայց երբ նավը բաց ծովում է կամ օվկիանոսում՝ փրկվելու շանսերը զրոյական են։ Նրանց հույսը մնում են դատարկ տակառները, որի վրա մագլցելով կարող են հասնել ցամաք, եթե ալիքները հանդարտ են, իսկ ճանապարհին պատրաստ են խժռել միմյանց քաղցից։
Առնետներից ոմանք մեռնում են ճանապարհին՝ դառնալով այլ գիշատիչների կամ բնության տարերքների բաժին, իսկ «ընտրյալներին» հաջողվում է հրաշքով փրկվել, եթե ափը մոտ է, բայց պատմության մեջ նրանցից ոչ ոքի դեռ չի հաջողվել ջրից չոր դուրս գալ ցամաք։
Հ.Գ. Նավի անձնակազմը, երբ շատ է հետևում առնետների վարքին, սկսում է այն աստիճանաբար ընդօրինակել և կորցնում է մարդկային բանականությանը ներհատուկ խիղճը, հավատքը, սերն ու նվիրվածությունը և խոնարհվում է կենդանական բնազդի առջև՝ մոռանալով Տիրոջը և երկրպագելով մտացածին կուռքերին»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան