Երկուշաբթի, 24 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Լիդյան ասաց, որ այս հալածանքներով իրեն կոտրել չի ստացվի»․ Տաթևիկ Սողոյան

«Լիդյան ասաց, որ այս հալածանքներով իրեն կոտրել չի ստացվի»․ Տաթևիկ Սողոյան
59
Այսօր, 15:36

«Երեկ հանդիպել եմ Լիդյայի հետ, ասաց, որ այս հալածանքներով իրեն կոտրել չի ստացվի»,- այսօր Գլխավոր դատախազության դիմաց ճեպազրույցի ժամանակ ասաց Լիդյա Մանթաշյանի պաշտպան, փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Ինչո՞ւ են հենց Լիդյայի հանդեպ այս ավելի խիստ մոտեցումը ցուցաբերել»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ փաստաբանը նշեց․ «Նույնիսկ մենք՝ պաշտպաններս, չենք կարողանում այդ ծանրակշիռ կողմը գտնել։ Մի կողմից կառավարության, իշխանության այս ֆեմինիզացիայի ալիքի ներքո, երբ թվում է, թե խրախուսվում են ուժայիններում, քաղաքական պրոցեսներում կանանց ներգրավվածությունը և այսպիսի ձևակերպումներ տալով փորձում են սիրաշահել բնակչության մեծամասնություն համարվող կանանց, բայց մյուս կողմից կնոջն այսպիսի խոշտանգումների են ենթարկում՝ ասելով, որ տեսեք կանայք, եթե դուք հանկարծ որոշել եք մտնել քաղաքական պրոցեսների մեջ, զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ՝ մեկ անգամ ավել մտածեք, որովհետև կարող եք Լիդյայի ճակատագրին արժանանալ։ Երկրորդ պատճառը Սրբազանին ցավեցնելն է, նաև Լիդյայի պատճառաբանությունը, որ ակնարկեց իր ելույթում՝ կապված էր Վահագն Ալեքսանյանի հանգուցյալ մոր միջադեպի հետ, որը, ասում է, գուցե շատ ցավոտ են տարել և հենց այս եղանակով են փորձում պատժել»։

Տաթևիկ Սողոյանի ճեպազրույցը