«Ադրբեջանի նախագահը Սևանը չի անվանել Գյոյչա, այլ ասել է՝ կա քարտեզ, որտեղ Սևանա լճի վրա գրված է Գյոյչա»․ Արեգ Քոչինյան
![]() 93 Այսօր, 16:48 «Ադրբեջանի նախագահի խոսքը որևէ կերպ չարդարացնելով կամ չպաշտպանելով, քանի որ ինձ համար դա քննադատելի խոսք է եղել, եկեք արձանագրենք, որ ինքը Սևանը չի անվանել Գյոյչա: Ինքը ասել է, որ կա ռուսական կայսրության մի քարտեզ, որտեղ Սևանա լճի վրա գրված է Գյոյչա»,- օրերս Բաքու այցելած քաղհասարակության ներկայացուցիչների այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ մեկնաբանելով լրագրողի դիտարկումը, որ Ալիևը հայկական տեղանուններն անվանում է ադրբեջանական անվանումներով, այդ թվում Սևանը՝ Գյոյչա։ «Այն քարտեզը, որի վրա Ադրբեջանի նախագահը հղում է արել, այդ քարտեզը կա իսկապես և, այո, կան քարտեզներ, որտեղ գրված է և՛ Սևան, և՛ Գյոյչա, կա, որտեղ գրված է միայն Սևան։ Բայց ի դեպ, այդ նույն քարտեզի մեջ Ադրբեջան բառ չկա: Սա բնորոշ է երկու կողմերին էլ, երբ նույն քարտեզի վրա մարդիկ տեսում են այն, ինչ իրենք են ուզում, և չեն տեսում քարտեզի շարունակությունը։ Մենք տեսնում ենք իրադարձության մեզ ձեռնտու մասը միայն, բայց ես կարծում եմ, որ կարևոր է արձանագրել, թե կոնկրետ ինչ է ասել այդ մարդը ու դրանից ելնել»,- հավելեց քաղաքագետը։ |

«Ցավում եմ, որ մեր պետության իրավական և մյուս համակարգերը ջախջախված են»․ Լիդյա Մանթաշյան
9016:12
Նիկիտա Սիմոնյանը կհուղարկավորվի Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը
8216:08
«Որոշ հոգևորականներ գործիք են դառնում այս իշխանությունների ձեռքին»․ Գառնիկ Դանիելյան
8616:00
«ՔՊ-ի իդիոտիզմը. 20 աշխատող՝ մեկ ծառ տնկելու համար». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
12415:54
«Լիդյան ասաց, որ այս հալածանքներով իրեն կոտրել չի ստացվի»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
9815:36
«Եթե 1,5 տարին բանակը չի կրճատում, ուրեմն 1 շաբաթն էլ չի կրճատի»․ Վիտալի Մանգասարյան
12115:24
«Գործող ռեժիմը զիջումները «սղացնելու» համար գերադասում է ստել և մոլորեցնել ժողովրդին»․ Արմեն Աշոտյան
10515:06
«Սրանք այդպես էլ չեն հասկանալու, որ միայն զենք գնելով բանակ չեն կառուցում»․ Շիրազ Խաչատրյան
9114:42
