Երկուշաբթի, 24 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Հայկական աղետի ակունքներում այս հասարակության աղճատված մտածելակերպն է». Արգիշտի Կիվիրյան

«Հայկական աղետի ակունքներում այս հասարակության աղճատված մտածելակերպն է». Արգիշտի Կիվիրյան
83
Այսօր, 18:30

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է. «Հայկական աղետի ակունքներում այս հասարակության աղճատված մտածելակերպն է։ Նայեք, ազգի մի մասը ուզում ա խաղաղություն, իսկ մյուս մասը՝ պատերազմ, բայց այդ պատերազմն ուզում ա տանի այն խաղաղություն ուզողների արյան գնով։ Եթե ինքը, ոնց որ նորմալ հասարակությունները, ուզենար պատերազմ իր ու իր երեխաների արյամբ, լրիվ նորմալ կլիներ, բայց ինքը ուզում ա իր փոխարեն մյուս խմբին ուղարկի մահվան։ Ու այս պարագայում ստացվում է, որ այս ազգի մոտ այս պահին իրական պատերազմի պատրաստ զանգված չկա (դե հատուկենտները հաշիվ չեն), բայց տեղեկատվական դաշտում տպավորություն ա, որ հայ ազգի ինչ-որ հատվածներ տենչում են պատերազմի։ Ու այս պարագայում էլ ստացվում ա հասարակության իրական ցանկությունների աղճատված պատկեր»:

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան