Երկուշաբթի, 24 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Առաջիկա 5 օրերին սպասվում է օդի աղտոտվածության մակարդակի աստիճանաբար բարձրացում». ՇՄՆ

«Առաջիկա 5 օրերին սպասվում է օդի աղտոտվածության մակարդակի աստիճանաբար բարձրացում». ՇՄՆ
57
Այսօր, 19:30

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն հայտնում է՝

Պայմանավորված վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի առկայությամբ, օդի տուրբուլենտականության դադարով, քամիների բացակայությամբ՝ Արարատյան գոգավորությունում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։
Մասնավորապես, դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ, իսկ փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություն չի դիտվել:
Առաջիկա 5 օրերին օդերևութաբանական իրավիճակում էական փոփոխություններ չեն սպասվում։
Անտիցիկլոնի կենտրոնը կշարունակի մնալ հանրապետության տարածքում, ինչի արդյունքում առաջիկա 5 օրերին սպասվում է օդի աղտոտվածության մակարդակի կրկին աստիճանաբար բարձրացում։