Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ

Նոյեմբերի 24-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանն առաջին անգամ ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։
Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, ընտրությունների՝ ազատ տեղերի համար նախատեսված փուլում Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքը՝ ստանալով հնարավոր 161-ից 105 ձայն, ինչը վկայում է մշակութային ժառանգության պահպանման ոլորտում Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության բարձր վստահության մասին։
Ստանձնելով Համաշխարհային ժառանգության կոմիտեում անդամակցությունը՝ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ ուղղված մշակութային և բնական ժառանգության պատշպանության, պահպանման և վերականգնման, ինչպես նաև Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի հիմնարար սկզբունքների առաջմղման գործում միջազգային ջանքերի խթանմանը:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
175Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
76115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
48513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46612.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59510.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
77908.09.2026, 23:12