Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ 2025-2029 թթ ընթացքում

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ 2025-2029 թթ ընթացքում:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ որոշումը կայացվել է Փարիզում կայացած 1972 թվականի Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունների Գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանում։
Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին հատկացված միակ տեղի համար մրցել են հինգ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը։ Քվեարկության առաջին փուլում Ադրբեջանը ստացել է 160 պետություններից 92-ի աջակցությունը և ընտրվել է կոմիտեի անդամ։
Համաշխարհային ժառանգության կոմիտեն բաղկացած է 21 պետությունից և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի իրականացումը վերահսկող գլխավոր գործադիր մարմինն է։ Դրա հիմնական պարտականությունների մեջ են մտնում Համաշխարհային ժառանգության ցանկի կազմումը, մշակութային և բնական նշանակության վայրերի ճանաչումը, դրանց պահպանումը և ապագա սերունդներին փոխանցումը։
Բացի այդ, կոմիտեն որոշում է Համաշխարհային ժառանգության հիմնադրամի միջոցների օգտագործումը և, պահանջի դեպքում, ֆինանսական աջակցություն է տրամադրում պահպանության աշխատանքներից մինչև կառավարման պլանների պատրաստում, արտակարգ իրավիճակներում օգնություն և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում։
Ադրբեջանը Կոմիտեի անդամ էր 2015-019 թվականներին և զգալի ներդրում ունեցավ դրա աշխատանքներում: 2019 թվականի հուլիսին երկիրը հյուրընկալեց նաև Կոմիտեի 43-րդ նստաշրջանը:
Տեղեկացված աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանը, 92 ձայնով, գերազանցեց Չեխիային (28 ձայն), Հայաստանին (21 ձայն), Լեհաստանին (11 ձայն) և Սլովենիային (9 ձայն):

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
271Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
25209.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
25809.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
51007.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
49807.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
83201.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
81901.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
82601.11.2026, 21:12