Երկուշաբթի, 24 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Տեր Երվանդի արարքը հանդիսանում է եկեղեցական Սուրբ կանոնի կոպիտ խախտում». Տեր Աբրահամ Մարտիրոսյան

«Տեր Երվանդի արարքը հանդիսանում է եկեղեցական Սուրբ կանոնի կոպիտ խախտում». Տեր Աբրահամ Մարտիրոսյան
67
Այսօր, 22:06

Տեր Աբրահամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դատապարտելի է անցած կիրակի օրը Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում Տեր Երվանդ քահանա Բաբայանի կողմից Վեհափառ Հայրապետի անվան միտումնավոր զեղչումը:
​Այս արարքը հանդիսանում է եկեղեցական Սուրբ կանոնի կոպիտ խախտում և առաջացնում է խորը մտահոգություն։
​Հույս ունեմ, որ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը, կհասկանա դրա նկատմամբ հոգևորականության ու հավատացյալների մտահոգությունը և անկեղծորեն կզղջա»: