Երեքշաբթի, 25 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Եկեղեցու և ժողովրդավարական ազատությունների դեմ Նիկոլ Փաշինյանի հանցավոր գործողությունների մասին հաղորդում է ներկայացվել

Եկեղեցու և ժողովրդավարական ազատությունների դեմ Նիկոլ Փաշինյանի հանցավոր գործողությունների մասին հաղորդում է ներկայացվել
93
Երեկ, 23:36

Մի խումբ իրավապաշտպաններ, ՀԿ-ներ և հասարակական- քաղաքական գործիչներ հանցագործության մասին Նիկոլ Փաշինյանի դեմ հաղորդում են ներկայացրել, որում ասվում է,

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ժողովրդավարական ազատությունների դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած հանցավոր գործողությունների մասին։

ՀԱՂՈՐԴՈՒՄ

2026 թվականի ընտրություններին ընդառաջ Հայաստանի իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսել են քաղաքական հակառակորդներին և իշխանությունների վարած քաղաքականության հետ անհամաձայնություն արտահայտող կազմակերպություններին և անհատներին լռեցնելու բռնաճնշումների մի արշավանք, որը կոպտորեն խախտում է Հայաստանի քաղաքացիների սահմանադրական, ժողովրդավարական և քաղաքացիական ազատություններն ու մարդու հիմնարար իրավունքները։ Ապօրինի հետապնդումների գլխավոր թիրախում հայտնվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Վեհափառը, բարձրաստիճան այլ հոգևորականներ, նրանց մերձավորները, ի պաշտպանություն Եկեղեցու հանդես եկած հայտնի ձեռնարկատեր Սամվել Կարապետյանը, ինչպես նաև բազմաթիվ այլ գործիչներ։

Հայաստանի իշխանությունները, խախտելով Սահմանադրության և օրենքների պահանջները, կոպտորեն ոտնահարում են մեր ազգային կրոնական կազմակերպության ինքնակառավարման սկզբունքը, նրա սեփականության իրավունքները, իշխանական լիազորությունների չարաշահմամբ և ինքնիրավչությամբ միջամտում նրա ներկազմակերպական գործերին, խախտում մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձռնմխելիության սկզբունքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ պատասխանատու է այդ խախտումների համար։ Նա ղեկավարում, կազմակերպում, հրահանգում և իրագործում է վերոնշյալ հանցագործությունները։ Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հսկայական ազդեցությունը գործադիր իշխանության և արդարադատության համակարգի վրա, ինչպես նաև օրենքը անձնական կամայականությամբ փոխարինելու նրա անթաքույց և ապացուցված պատրաստակամությունը, նրա գործողությունները անմիջական սպառնալիք են ներկայացնում մեր պետական համակարգի օրինական գործունեության, ժողովրդավարության, քաղաքացիական ազատությունների և մարդու իրավունքների համար։ Պահանջում ենք Գլխավոր դատախազից Սահամանդրությամբ և օրենքնով նախատեսված գործողություններ կատարել, քրեական պատասխանատվության կանչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա բոլոր հանցակիցներին։ Ստորև ներկայացնում ենք հաղորդումը հանցագործությունների կատարման մասին։

Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան

Արման Վեզիրյան, «Հելսինքյան Ասոցիացիա»

Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինքյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայկական Կոմիտե»

Արեն Նահապետյան, «Իրավունքի և ազատության կենտրոն»

Հայկ Նահապետյան, «301-ի Խորհուրդ» ՀԿ

Տիգրան Պասկևիչյան, լրագրող հրապարակախոս

Արամ Աբրահամյան, «Առավոտ» թերթի խմբագիր

Կարեն Քոչարյան, Հրապարակախոս, վերլուծաբան

Սաթիկ Սեյրանյան, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

Սամվել Տոնոյան, «Գերագույն խորհուրդ» ՀԿ

Արտաշես Իկոնոմով, «ՆԺԱՐ» քաղաքական նախաձեռնություն

Նինա Կարապետյանց, «ՆԺԱՐ» քաղաքական նախաձեռնություն

Արաքսյա Գրիգորյան, «Ապրելու երկիր» կուսակցություն

Արամ Թորոսյան, «Նոր ուժ» կուսակցություն

Արմեն Մանվելյան, «Հայաքվե» քաղաքական նախաձեռնություն

Լևոն Զուրաբյան, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն