Գազայի մարդասիրական հիմնադրամը (GHF) դադարեցնում է գործունեությունը

Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից աջակցվող Gaza Humanitarian Foundation (GHF) մարդասիրական հիմնադրամը, որը հումանիտար օգնություն էր բաշխում Գազայի հատվածում, հայտնել է, որ դադարեցնում է գործունեությունը։ «GHF-ն արդեն մի քանի շաբաթ բանակցություններ է վարում CMCC-ի (քաղաքացիա-ռազմական համակարգման կենտրոն – խմբ․) և միջազգային կազմակերպությունների հետ հետագա քայլերի շուրջ, և պարզ է, որ նրանք պատրաստվում են ընդունել և ընդլայնել այն մոդելը, որը փորձարկել էր GHF-ը։ Արդյունքում մենք դադարեցնում ենք մեր գործունեությունը, քանի որ հաջողությամբ կատարել ենք մեր առաքելությունը՝ ցույց տալով, որ հնարավոր է ավելի արդյունավետ օգնություն հասցնել Գազայի բնակիչներին»,- ասվում է GHF-ի գործադիր տնօրեն Ջոն Աքրիի հայտարարության մեջ։
Նշենք, որ հիմնադրամը լայնորեն դատապարտվել է ՄԱԿ-ը և Գազայի մյուս մարդասիրական օգնության ենթակառուցվածքները շրջանցելու, ինչպես նաև իսրայելցի զինվորների և սեփական անվտանգության աշխատակիցների կողմից մարդաշատ բաշխման կետերում կամ դրանց մոտակայքում պարբերաբար տեղի ունեցող բռնությունների համար։

«Այս իշխանությունները, իրոք, թող չգան Եռաբլուր»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
2211:12
«Օտարածինն իրենք են՝ ոտքից գլուխ»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
5111:00
«ՀՀ իշխանություններն այս հարցում ևս ստում են»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
5210:48
«Դուք խորշո՞ւմ եք ինձ հետ հանդիպումից». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5210:42
«Նիկոլական պրոպագանդային խնդրում եմ կողմնորոշվել»․ Լևոն Զուրաբյան
6310:12
Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
8010:06
«Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»»․ Տիգրան Աբրահամյան
7309:48
«Ռուսաստանի օգնության ձեռքը մերժվեց հավաքական Հայաստանի կողմից»․ Հայկ Այվազյան
7709:36