Վարդան Ղուկասյանը ՀՀ-ի ու Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան
![]() 114 Այսօր, 10:06 Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս մասին գրում է «Հետք»-ը: Նա պահանջում է ոչ միայն հերքել զրպարտություն համալրվող տեղեկությունները, այլև ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտման փաստը և վճարել փոխհատուցում։ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարբեր գրառումներով «կաշառակեր սրիկա» է անվանել Վարդան Ղուկասյանին այն բանից հետո, երբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ղուկասյանին մեղադրանք են առաջադրել։ Մասնավորապես՝ հրապարակումներից մեկով Ռ.Ռուբինյանը Վարդան Ղուկասյանի նկարին կից գրել է. «6 ամիս և 1 օր: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի: Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները՝ Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը և մյուսները: Պատասխանատու է նաև օրհնողը՝ Կտրիճ Ներսիսյանը՝ յուր իշխանազավթում տենչացող արքեպիսկոպոսներով: Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը: Թույլ չե՛նք տալու»։ Դատական կարգով Վարդան Ղուկասյանը պահանջում է՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և վճարել դրա հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 500 000 դրամ։ Բացի այդ, Վ.Ղուկասյանը գտնում է, որ խախտվել է իր հիմնարար իրավունքը՝ արդար դատաքննության իրավունքը (անմեղության կանխավարկած), և դատական կարգով պահանջում է հաստատել խախտման փաստը և, որպես հիմնարար իրավունքների խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Վ.Ղուկասյանի բռնագանձել 500 000 դրամ։ Հայցադիմումը ներկայացվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոյեմբերի 24-ին և վարույթ ընդունելու մասին որոշում դեռ կայացված չէ։ |

Հարձակում՝ Կիևի վրա. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
5410:51
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացնում Ռոմանոս Պետրոսյանի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6310:36
Վարդան Ղուկասյանը ՀՀ-ի ու Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան
9810:06
«Ո՞ր իրականության կողքին է կանգնելու հայ հանրությունը». Արման Պետրոսյան
9809:48
«Արցախում պահեստի պայթյունի զոհերին մինչ այժմ կարգավիճակ չի տրվել»․ Տիգրան Աբրահամյան
12809:36
Դատական համակարգում «բունտ» է հասունանում. «Ժողովուրդ»
13309:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7608:30
«Եպիսկոպոս Սարոյան, Մասյացոտնյաց թեմը փորձում ես դարձնել հակոտնյաց թեմ». Մանուկ Սուքիասյան
15701:06
