«Ե՞րբ է ընդդիմությունը լրջորեն գործի անցնելու․ հրեշի տապալմանը մնաց 195 օր»․ Նաիրի Հոխիկյան
![]() 163 Այսօր, 18:06 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Ցանկացած երկրում, ցանկացած ժամանակ իշխանությունը միշտ առավելություն ունի ընդդիմության նկատմամբ, քանի որ ունի բազմաթիվ զենքեր՝ - պետական աշխատողներ Այս ամենը հաղթահարելու համար ընդդիմությունը մի քանի անգամ ավելի շատ ջանք պետք է դնի, քան իշխանությունը։ Եվ որ ամենակարևորն է՝ պետք է կիրառել 5 սկզբունք. 1. ժողովրդին չի կարելի մեղադրել նախկինում գործած սխալների համար։ Ժողովուրդը սխալվում է միայն այն դեպքում, երբ նրան ճիշտ ուղղություն ցույց տվող չկա։ 2. Ժողովուրդը չի հանդուրժում, երբ իրեն վերևից են նայում։ Գուցե լռում է, բայց չի ներում արհամարհանքը։ 3. Ժողովուրդը ուզում է լսել ոչ թե բողոք ու նվնվոց ներկայի խնդիրների մասին, այլ դրանց լուծման ուղիներ։ Ժողովրդին լացի ընկերներ պետք չեն, այլ պետք են իրենց անելիքն իմացող առաջնորդներ։ 4. Ժողովուրդը ուզում է տեսնել ուժ և կամք։ Քիչ է ունենալ բանալիներ, կարևոր է նաև կարողանալ օգտագործել այդ բանալիները։ Ժողովուրդը սիրում է ուժեղ և կամային առաջնորդների։ 5. Ժողովուրդը սպասում է միասնական պայքարի, ոչ թե անջատ-անջատ նախաձեռնության։ Հիմա ամենակարևոր հարցը՝ ովքե՞ր են այդ ՄԵՆՔ-ը և ե՞րբ է վերջապես ընդդիմությունը լրջորեն գործի անցնելու։ Հրեշի տապալմանը մնաց 195 օր կամ 6.5 ամիս»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

Պապիկյանը, Քոչարյանը և Մեհրաբյանը պատասխանում են քաղաքացիների հարցերին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5919:12
«Դանիել սրբազանն է, ասում է՝ ասելիք չունեմ»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
12218:48
«Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի կողմից պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով Քաշաթաղը հանձնելու համար». Էդգար Ղազարյան (լուսանկար)
13918:42
«Արտակ սրբազանը ազդեցիկներից է, բայց վախեցավ հարցերից»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
14318:36
«Ե՞րբ է ընդդիմությունը լրջորեն գործի անցնելու․ հրեշի տապալմանը մնաց 195 օր»․ Նաիրի Հոխիկյան
15418:06
«Տղե՛րք, սեփական հայրենիքը կորցնելու ամոթը ձեզ չի խեղդդո՞ւմ»․ Մարգարիտ Եսայան
20917:48
«Թուրքական և ադրբեջանական իշխանությունները թույլ կտայի՞ն այսպիսի կեցվածք իրենց հոգևոր կառույցների հանդեպ»․ Գևորգ Դանիելյան
18217:24
«Հայ ժողովուրդն արժանի է շատ ավելի որակյալ ու խելացի առաջնորդության»․ Տաթևիկ Հայրապետյան
17517:12
