Երեքշաբթի, 25 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Քաղաքական ուժերը քաղբանտարկյալների պաշտպանության հարցով պետք է անցնեն գործնական քայլերի»․ Վարազդատ Հարությունյան

«Քաղաքական ուժերը քաղբանտարկյալների պաշտպանության հարցով պետք է անցնեն գործնական քայլերի»․ Վարազդատ Հարությունյան
102
Այսօր, 11:12

«Այսօր քաղբանտարկյալներ կան, որոնց անունները ժողովուրդը չգիտի, դա նորմալ չի։ Հայ հասարակությունը պետք է իմանա, որ կան քաղբանտարկյալներ, պետք է իմանա, թե որը ինչի համար է հետապնդվում, ինչով է այս իշխանությունների ոտքը տրորել (պայմանական), որ արժանացել է նման վերաբերմունքի»,- «24Նյուզ»-ի եթերում ասել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ «Մենք խնդիր ունենք այս ամենը հանրությանը ներկայացնելու, որի համար պետք է լինի մի մարմին՝ բաղկացած տարբեր քաղաքական ուժերից, եթե պետք է՝ նաև իրավապաշտպաններից։ Այդ մարմինը պետք է նաև միջազգային գործընկերների հետ աշխատի, որն ավելի արդյունավետ կգործի, քան անհատները, ովքեր իրենց գործին զուգահեռ զբաղվում են նաև այս գործով»,- հավելել է փաստաբանը։

«Գործող իշխանությունների քաղաքական պայքարի հիմնական գործիքը կարծես թե դարձել է ռեպրեսիվ մեքենան և ինչքան ընտրությունները մոտենան՝ ձերբակալումները ավելի են շատանալու, և եթե քաղաքական ուժերը նպատակ ունեն ընտրություններին հաջողելու, անպայման պիտի զբաղվեն քաղբանտարկյալներով։ Քաղաքական ուժերը դատապարտելուց բացի պետք է քաղբանտարկյալների պաշտպանության շուրջ ընդհանուր մոտեցումներ ձևավորեն և անցնեն գործնական քայլերի»,- նշել է զրուցակիցը։

Վարազդատ Հարությունյանի հարցազրույցը