Երեքշաբթի, 25 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Թուրքական և ադրբեջանական իշխանությունները թույլ կտայի՞ն այսպիսի կեցվածք իրենց հոգևոր կառույցների հանդեպ»․ Գևորգ Դանիելյան

«Թուրքական և ադրբեջանական իշխանությունները թույլ կտայի՞ն այսպիսի կեցվածք իրենց հոգևոր կառույցների հանդեպ»․ Գևորգ Դանիելյան
174
Այսօր, 17:24

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ Առաքելական Եկեղեցին առանձնանում է իր ներքին ու արտաքին կայունությամբ, պատմական հիշողությամբ և անբեկանելի արժեհամակարգով։ Իհարկե, պետաիշխանական լծակների, հանրային կոչված լրատվամիջոցների անմիտ հետևողական քարոզչության և նույնաբնույթ այլ ներուժի պարագայում հնարավոր է հասնել որոշակի պառակտումների, ոչ ավելին։
Դեռ մի կողմ թողնենք այս արշավի հակաիրավական կողմը, ուղղակի մի հարց տանք մեզ՝ թուրքական և ադրբեջանական իշխանությունները թույլ կտայի՞ն այսպիսի կեցվածք իրենց հոգևոր կառույցների հանդեպ, կփորձեի՞ն տարաբնույթ հնարովի արդարացումներով այս խիստ ճակատագրական շրջափուլում թուլացնել իրենց հոգևոր, համազգային հենասյունը։
Աստված պահապան մեր Հայ Եկեղեցուն․․․»։

Աղբյուրը`   Գևորգ Դանիելյան