Երեքշաբթի, 25 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ քննիչը տուժած քաղաքացուն ասում է՝ հույս մի ունեցիր, չի բացահայտվելու». լրագրողը՝ ՔԿ պաշտոնյային

«Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ քննիչը տուժած քաղաքացուն ասում է՝ հույս մի ունեցիր, չի բացահայտվելու». լրագրողը՝ ՔԿ պաշտոնյային
102
Այսօր, 14:12

Քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ներդրումային խարդախություններից տուժած քաղաքացիներին հանդիպեց ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը։ «Տուժողների կողմից հասցեագրված բոլոր դիմումները ստանում են իրենց պատասխանները, մի շարք քրեական վարույթներով բացահայտվել են հանցանք կատարած անձինք, այդ թվում՝ արտասահմանում գործող»,- հավաստիացրեց պաշտոնյան:

Լրագրողներից մեկը, դիմելով ՔԿ պաշտոնյային, հարցրեց. «Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում, երբ քննիչը տուժած քաղաքացուն ասում է՝ հույս մի ունեցիր, չի բացահայտվելու»: Գրիգորյանն ասաց՝ նման տեղեկատվություն իրեն հայտնի չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՔԿ ներկայացուցիչն ընդունեց ակցիայի մասնակիցներին