Երեքշաբթի, 25 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Իրավապահ մարմիններին ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ հրապարակային հանձնարարություն տվեց»․ Րաֆֆի Ասլանյան

«Իրավապահ մարմիններին ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ հրապարակային հանձնարարություն տվեց»․ Րաֆֆի Ասլանյան
114
Այսօր, 16:06

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանն այսօր իրավապահ մարմիններին ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ հերթական հրապարակային հանձնարարությունը տվեց՝ իր բացահայտ սուբյեկտիվ, շահագրգիռ մեկնաբանություններով կատեգորիկ կերպով արձանագրելով, որ ՀԷՑ-ում կատարվածին այլ անուն, քան փողերի լվացում, չես կարող տալ, սրանք կոնկրետ փաստեր են։ Նա նույնիսկ հանցակազմն ու քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածն է պատվիրում, մնում է միայն քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը գրի։ Իշխանատենչ այս մարդը, հանուն իր աթոռի, այլևս նույնիսկ առերևույթ, թեկուզ ձևական սահման չի ճանաչում»։

Աղբյուրը`   Րաֆֆի Ասլանյան