«Մի քանի ուղղություններով շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները». ՆԳՆ ՓԾ
![]() 87 Այսօր, 14:48 ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է. «Նոյեմբերի 25-ի՝ ժամը 13:30-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է, մյուս օջախներում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով ձևավորված հրդեհաշիջման շտաբի աշխատանքները տեղում ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈւՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։ Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 1830 փրկարարական ծառայող, 10 ոստիկանության ծառայող, 103 էկոպարեկ, 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (70 թռիչք)։ Հրշեջ-փրկարարների համակարգված ու համառ աշխատանքի շնորհիվ հաջողվել է մարել մի շարք տարածքներում բռնկված հրդեհները․ Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Զոլաքար բնակավայրին հարակից սարում, Լոռու մարզի Սպիտակի Լեռնանցքի, Լեռնաջուրի, Սարատովկա-Նովոսելցովո հատվածներում, Գոգարան-Սարալանջ գյուղերին հարակից սարում, Ուրասար և Ծաղկաբեր բնակավայրերի մոտակայքում, Սյունիքի մարզի Իշխանասարի, Իշխանասար-Նորավանի հատվածներում, Կոտայքի մարզի Հրազդանի Մաքրավան թաղամասի «Ձորքաշ» կոչվող տարածքում, Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում։ Ինտենսիվ կերպով հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են նաև Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում։ Հրդեհաշիջման գործողություններին ակտիվորեն միացել են նաև հարակից համայնքների բնակիչները՝ աջակցելով փրկարարներին բարդ և պատասխանատու աշխատանքում։ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։ Կրկին հիշեցնում ենք խոզանների այրման վնասակար հետևանքների մասին՝ ակնկալելով համընդհանուր պատասխանատու վերաբերմունք։ Խոզանների այրումը վնասում է հողը, իջեցնում է հողի բերրիությունը. Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911»: Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն |

«Երևի մոռացել են՝ իրենց կայացման գործում ինչպիսի մեծ ավանդ ունի Հայոց Հայրապետը»․ Տեր Մաղաքիա Օհանյան
7115:30
Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7315:27
«Հայ Առաքելական եկեղեցու էջմիածնական թեմերում պակասում է թափանցիկությունը»․ Տիգրան Դավուդյան
8015:06
«Մի քանի ուղղություններով շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները». ՆԳՆ ՓԾ
8414:48
Կիևի վրա ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
14514:26
«Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ քննիչը տուժած քաղաքացուն ասում է՝ հույս մի ունեցիր, չի բացահայտվելու». լրագրողը՝ ՔԿ պաշտոնյային (տեսանյութ)
10714:12
«Ուշադիր նայեք՝ ովքեր են Բաքվից վերադարձած քաղհասարակության ներկայացուցիչները». Միհրան Հակոբյան
16414:06
Ռուսաստանում գրանցվել են մինչև -50 աստիճան սառնամանիքներ
21913:14
