Երեքշաբթի, 25 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունի ներկա լինել պատարագին»․ Աբրահամ Սրբազան

«Վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունի ներկա լինել պատարագին»․ Աբրահամ Սրբազան
133
Այսօր, 16:00

«Վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունի ներկա լինել պատարագին, այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում»,- այսօր Մայր Աթոռում, Եպիսկոպոսաց ժողովից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։

«Ես Խաչիկ գյուղի պատարագից առաջ հանդիպել եմ Վեհափառին, նա ասել է, որ պարտավոր ես և պետք է ներկա լինես թեմում եղող պատարագներին, և պիտի նայես, որպեսզի կողքից միջամտություններ և խանգարումներ չլինեն: Ես ուրախ եմ, որ այդ պատարագը եղել է և ներկա են եղել վաչապետն ու շատ մարդիկ»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել էր պատարագի:

Եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում