Երեքշաբթի, 25 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Լիդյային պաշտպանելու համար դրամաշնորհ չեն տալիս, դրա համար էլ ծպտուն անգամ չեն հանում». Արամ Աբրահամյան

«Լիդյային պաշտպանելու համար դրամաշնորհ չեն տալիս, դրա համար էլ ծպտուն անգամ չեն հանում». Արամ Աբրահամյան
121
Այսօր, 16:12

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հատված է հրապարակել իր հոդվածից. «Երբ «Սրբազան շարժման» ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը 5 ամիս մնում է կալանքի տակ ու դրան ավելացվում է ևս 3 ամիս՝ «ահաբեկչության» շինծու մեղադրանքով, ընդ որում՝ տեսակցությունների արգելքով (բացառությամբ քրոջ և մոր), դրա մասին կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները ծպտուն անգամ չեն հանում: Որովհետև Լիդյային պաշտպանելու համար դրամաշնորհ չեն տալիս՝ Հայաստանը, ինչպես գիտեք, «ժողովրդավարության բաստիոն» է: Բայց ես մտածում եմ՝ արդյո՞ք մարդկանց և հատկապես՝ կանանց իրավունքները չի՞ կարելի պաշտպանել առանց դրամաշնորհների: Հնարավոր չէ՞ պաշտպանել կանանց պարզ, մարդկային համերաշխությունից, կարեկցանքից ելնելով»:

Աղբյուրը`   Արամ Աբրահամյան